Ֆիլիպ Լեֆոր. Հակամարտությունների լուծման մեջ երկիրը չպետք է հույսը դնի միջազգային կառույցների վրա

Ֆիլիպ Լեֆոր. Հակամարտությունների լուծման մեջ երկիրը չպետք է հույսը դնի միջազգային կառույցների վրա

PanARMENIAN.Net - ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում այսօր տեղի ունեցավ հանդիպում Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ դեսպան Ֆիլիպ Լեֆորի և Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, փորձագետների և ուսանողների հետ:

Հանդիպումը կազմակերպել էին Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնն ու Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը :

Լեֆորի խոսքով, իր ելույթի նպատակն էր լույս սփռել ԵՄ-ի քաղաքականության վրա, թե ինչպիսի մոտեցումներ ունի ԵՄ-ն Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման մեջ. «Հասարակության ավելի լայն շրջանակներում ԵՄ-ն հաճախ ընկալվում է որպես վերացական ինչ-որ կառույց, սակայն այն կոնկրետ ուժ է, որն ունի հստակ ձևակերպված շահեր ու նպատակներ»:

ԵՄ ներկայացուցիչը նշեց, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ԵՄ շահերն են նախ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի բացառումը, քանի որ, ըստ նրա, թե՝ տարածաշրջանի, թե՝ հարևան երկրների համար այդ պատերազմը կործանարար ազդեցություն կունենա, ԵՄ առաջնային նպատակներից է ամեն կերպ այնպես անել, որ պատերազմ չլինի : Որպես տարածաշրջանում ԵՄ երկրորդ շահ, Լեֆորը նշեց հարավկովկասյան միջանցքի ստեղծումը, քանի որ ԵՄ-ն Կովկասը որպես կապող ուղի է պատկերացնում : Տարածաշրջանում ԵՄ ամենակարևոր շահերից է նաև վերստին համախմբվելը. «Եթե ԵՄ-ն նոր փոփոխվող աշխարհում ցանկանում է պահպանել իր դիրքերը, պետք է վերստին համախմբվի` նոր գործընկերություններ ստեղծելով արևելյան գործընկերության երկրների, ինչու չէ նաև Ռուսաստանի, Թուրքիայի հետ»:

Խոսելով Արցախյան հակամարտության կարգավորման մասին` դեսպանն ասաց, որ չկա անլուծելի հակամարտություն, միշտ լինում են լուծման ուղիներ և այս դեպքում լուծման ուղին, ըստ ԵՄ-ի, մադրիդյան սկզբունքներն են ` միևնույն ժամանակ հավելելով. «Շատ մի հենվեք միջազգային կառույցների վրա այս հարցում, նրանք կարող են օժանդակել, օգնություն ցույց տալ, բայց հարցի լուծումը պետք է երկիրն ինքնուրույն կայացնի» : Ըստ Լեֆորի` եթե երկիրը շատ է հենվում միջազգային կառույցների որոշումների վրա, հակամարտությոան մեջ տվյալ կառույցը, տվյալ դեպքում ԵՄ-ն, կարգավորման գործընթացում սկսում է առաջ տանել իր շահերը: Հանդիպման ընթացքում Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ուսանողները մի շարք հարցեր ուղղեցին դեսպանին կապված Թուրքիա-ԵՄ հարաբերությունների, Արցախյան հակամարտության և տարածաշրջանային այլ խնդիրների հետ:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---