ԱՄՆ ՍԵՆԱՏՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

PanARMENIAN.Net - «Անցումային ժողովրդավարությունների» նախագծի ղեկավար եւ ԱՄՆ Սենատում ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավար Բրյուս Ջեքսոնը ընթացիկ շաբաթվա վերջին կժամանի Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին նախօրեին նա հայտնել է Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալում: Մինչ այդ Ջեքսոնը եւ նրա գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ամերիկյան Մարշալի հիմնադրամի գերմանական բաժանմունքի տնօրեն Դեն Տվայնինգը, «Օրիոն» ռազմավարական ինստիտուտի նախագահ եւ «Անցումային ժողովրդավարությունների» նախագծի խորհրդի անդամ Ռենդի Շոյնեմանը, Եվրաատլանտիզմի եւ ժողովրդավարության կենտրոնի ներկայացուցիչ Իշտվան Դյարմատին եւ «Տնտեսագետ» ամսագրի եվրոպական բաժանմունքի խմբագիր Ռոբերտ Կոտրելը, եղել են Մերձդնեստրում եւ Աբխազիայում: Ցխինվալ կատարած այցելության ժամանակ Բրյուս Ջեքսոնը ասել է, թե «Հարավային Օսիայի իշխանություններն ընդունակ չեն ապահովելու իրենց ժողովրդի ապագան», ինչը առաջացրել է հարավօսական ղեկավարության վրդովմունքը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---