Սերժ Սարգսյանը հունիսի 5-ին պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա

Սերժ Սարգսյանը հունիսի 5-ին պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 5-7-ը պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա: Հանրապետության ղեկավարը Տոկիոյում հանդիպումներ կունենա Ճապոնիայի բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, Սենդայ քաղաքում Սերժ Սարգսյանը կայցելի «Յուրիագե-Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցի ցունամիի զոհերի հիշատակին, կծանոթանա աղետի հետևանքների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

Հանրապետության ղեկավարը հունիսի 8-ին պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:

Վիետնամում Սերժ Սարգսյանը հանդիպումներ և քննարկումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Նախատեսվում է նաև հայ-վիետնամական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Հանոյում Նախագահը հանդիպում կունենա նաև հայկական բուհերի շրջանավարտների հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---