ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կքննարկեն Ղարաբաղի խնդիրը հունիսի 18-ին Փարիզում

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կքննարկեն Ղարաբաղի խնդիրը հունիսի 18-ին Փարիզում

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը հունիսի 18-ին կհանդիպեն Փարիզում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հայտնում է Trend-ը:

Հանդիպմանը կննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

«Մենք միշտ հասկացել ենք, որ այդ թեման բավականին զգայուն է և հակամարտության կողմերը, ինչպես նաև միջնորդները պետք է ելքեր որոնեն ձգձգված հակամարտությունից»,-ասել է Մամեդյարովը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---