Աշնանը, հավանաբար, Բյուրականում կբացվի «Երևանյան հեռանկարների» երաժշտական ակադեմիան

Աշնանը, հավանաբար, Բյուրականում կբացվի «Երևանյան հեռանկարների» երաժշտական ակադեմիան

PanARMENIAN.Net - Այս տարի աշնանը, ամենայն հավանականությամբ, կբացվի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի երաժշտական ակադեմիան:

«Մենք արդեն ունենք պրոֆեսորների մի ամբողջ ցանկ, ովքեր սիրահոժար համաձայնվել են գալ և, 1-2 շաբաթ իրենց դասարանի ուսանողներին բերել, մեր երաժիշտներին միացնել իրենց, այդ միջավայրը ստեղծել», PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: Նրա խոսքով, շենքը կա և զուտ ներքին հարդարման խնդիրներն են մնացել: Հովհաննիսյանն ասաց, որ դա զուտ ֆինանսական հարց է, և եթե ամռանն աշխատանքներն ավարտվեն, աշնանը ակադեմիան կբացի իր դռները հայ երիտասարդ երաժիշտների առջև:

Մենեջերը հատուկ շեշտեց, որ դա չի տալու ակադեմիական կրթություն, այլ հայ երաժիշտների առջև կբացի դռները դեպի միջազգային բեմեր:

Պրոֆեսորների կեցության ծախսը կհոգա փառատոնի բյուջեն:

Սոնայի խոսքով, աշխարհում լայնորեն կիրառվում է այդ փորձը, սակայն մեր երաժիշտների համար դա հեռավոր աշխարհ է, այնինչ ակադեմիան կտա միջազգային բեմ դուրս գալու մեծ շանսեր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---