Մովսեսի գյուղապետ. Մեր գյուղը հեռվից են գնդակոծել

Մովսեսի գյուղապետ. Մեր գյուղը հեռվից են գնդակոծել

PanARMENIAN.Net - Նախօրեին տեղի ունեցած ադրբեջանական հարձակումն ուղղված է եղել Տավուշի մարզի Չինարի գյուղի դեմ, իսկ Մովսես գյուղը հեռվից միայն գնդակոծվել է: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Տավուշի մարզի Մովսես գյուղի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանը: Նա նաև հավելեց, որ հարձակումը սկսվել է ժամը 16.15-ին և ավարտվել մոտավորապես 22.00-23.00-ին: «Մենք զոհեր չունենք, իսկ ադրբեջանական կողմից կան թե չէ` չգիտենք, այդ մասին տեղեկանում ենք հեռուստացույցով», -իր խոսքում նշեց Ապերյանը:

PanARMENIAN- ի թղթակցի հարցին, թե ինչ վնասներ է կրել Մովսես գյուղը, գյուղապետը պատասխանեց, որ «տանիքները, ապակիներն են թեթև վնասվել»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---