5 ամսվա ընթացքում ՀՀ պետբյուջեի եկամուտները գերակատարվել են 0.5 մլրդ դրամով

5 ամսվա ընթացքում ՀՀ պետբյուջեի եկամուտները գերակատարվել են 0.5 մլրդ դրամով

PanARMENIAN.Net - Առաջին 5 ամիսների արդյունքում Հայաստանի 12-ամսյա ինֆլյացիոն ցուցանիշը կազմել է 0.5 տոկոս: Այս մասին հունիսի 7-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ, որն արդեն հրաժարական է տվել, սակայն շարունակում է աշխատել` նախքան նորի ձևավորումը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը: Ընդ որում, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.2 տոկոս: Ըստ նրա, արդյունաբերության աճը կազմել է 115.3 տոկոս, աճ է գրանցվել նաև էլեկտրաէներգիայի արտադրությունում, արտահանման աճը կազմել է 117.8 տոկոս, ներկրմանը` 108.7:

Ինչ վերաբերում է պետբյուջեի կատարողականին, ապա այստեղ, Վաչե Գաբրիելյանի խոսքով, 2012թ հունվար-մայիս ամիսներին հարկային մուտքերը և պարտադիր սոցվճարումները կազմել են 322.7 մլրդ դրամ:

Այս առնչությամբ նա հավելել է, որ ՀՀ պետբյուջեի ծախսերը կազմել են 341 մլրդ դրամ, պակասուրդը` 9.5 մլրդ, ինչը կես տարով նախատեսվածից քիչ է`պետբյուջեի եկամուտները 3 մլրդ դրամով ավելացնելու հաշվին: «Բացի այդ, պետբյուջեի ծախսերը թերակատարված են, ինչը կապված է սեզոնային գործոնի հետ, երբ մենք ծախսում ենք 7-8 տոկոսով պակաս»,-ասել է նա:

Այսպիսով, պետբյուջեի եկամուտները գերակատարվել են 0.5 մլրդ դրամով, արդյունքում Հայաստանի պետբյուջեի պակասուրդը նախատեսվածից քիչ է, ամփոփել է Վաչե Գաբրիելյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---