Ստեփան Սաֆարյան. Դիվերսիաները վկայում են, որ միջազգային հանրությունը կամ չի կարող, կամ չի ուզում ճնշում գործադրել Բաքվի հանդեպ

Ստեփան Սաֆարյան. Դիվերսիաները վկայում են, որ միջազգային հանրությունը կամ չի կարող, կամ չի ուզում ճնշում գործադրել Բաքվի հանդեպ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական դիվերսիաները շփման գծում վկայում են այն մասին, որ միջազգային հանրությունը կամ չի կարող, կամ չի ուզում ճնշում գործադրել Բաքվի հանդեպ, կամ նրան այնքան էլ չի հետաքրքրում թե ինչ է կատարվում այս տարածաշրջանում, նույնիսկ պատերազմը: Այդ մասին Երևանում լրագրողներն է ասել ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: «Դա շատ վտանգավոր է, քանի որ ստացվում է, որ մենք անվերահսկելի հարևան ունենք, որի վրա ոչ ոք չի կարող ազդել»,-ասել է նա:

Ըստ Սաֆարյանի, ադրբեջանական իշխանություններն իրենց գործողություններով փորձում են ապացուցել հանրությանը, որ «Ադրբեջանն ուժեղ է և կարող է հաղթել, որ նրա հետ աշխարհում հաշվի են նստում»: Այդ դիվերսիաների մեկ այլ նպատակն է համաշխարհային հանրության արձագանքը ստուգելը ղարաբաղյան հակամարտության հնարավոր ուժային լուծման դեպքում: «Ադրբեջանը փորձում է տնտղել, թե ինչպիսին կլինի համաշխարհային հանրության արձագանքը, եթե նա արկածախնդրության գնա: Կհանդուրժեն արդյոք դա, հավանություն կստանան որոշակի շրջանակներից թե ոչ»,-ասել է նա:

Սաֆարյանը ուշադրությունը հրավիրել է նաև այն հանգամանքի վրա, թե Հիլարի Քլինթոնի Բաքու այցելության ժամանակ որքան մեծ ուշադրություն է դարձվել էներգետիկ հարցերի շուրջ բանակցություններին: Նա նշել է, որ Ադրբեջանը փորձում է «ավելի թանկ վաճառել պատերազմ չսկսելու իր մեծահոգությունը» և էներգետիկ հարցերում Արևմուտքին սատարելու դիմաց հասնել նրան, որ Արևմուտքն աջակցի նրան իր խնդիրների լուծման մեջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---