Մինչ Բաքուն սպառնում է 10 օրում լուծել ԼՂ հարցը, նրա զինվորները զոհվում են «անհեթեթ պատահարներից»

Մինչ Բաքուն սպառնում է 10 օրում լուծել ԼՂ հարցը, նրա զինվորները զոհվում են «անհեթեթ պատահարներից»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբն այսօր հայտարարություն է տարածել վերջին միջադեպերի կապակցությամբ, որոնք տեղ են գտել հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծում: Համաձայն այդ հայտարարության` ադրբեջանական բանակին բավական է ընդամենը 10 օր, որպեսզի լուծի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: «Միակ պատճառը, որը մեզ հետ է պահում այդ քայլից, կայանում է նրանում, որ մենք այլևս արյունահեղություն և զոհեր չենք ուզում»,- ասվում է հայտարարության մեջ:

Ընդ որում հարկ է նշել, որ մինչ Գլխավոր շտաբի «բազեները» հանդես են գալիս նման «մարդասիրական» հայտարարություններով, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ները լցնում է իր զինվորների զոհվելու մասին հաղորդագրություններով, և ամեն անգամ ինչ-որ նոր «դժբախտ պատահարից»` փորձելով կոծկել վերջին օրերին կրած կորուստները:

Համաձայն որոշ տվյալների` հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Կազախ հատվածում ադրբեջանական ուժերի դիվերսիոն գործողությունների արդյունքում վերջին մի քանի օրվա ընթացքում սպանվել է 21-25 ադրբեջանցի զինծառայող:

Ադրբեջանի բանակը կորուստներ է կրել նաև հունիսի 6-ի գիշերը, երբ ադրբեջանցի դիվերսանտները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային հատվածում փորձել էին թափանցել ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից մեկը: Հայկական կողմին, սակայն, հաջողվել էր ժամանակին կանխել հակառակորդի հարձակումը: Ղարաբաղյան զինված ուժերի առաջնային ստորաբաժանումները պաշտպանական գործողություններ են ձեռնարկել և հակառակորդին ետ մղել ելքային դիրքեր:

Հարկ է նշել, որ ադրբեջանական ղեկավարությունն իր զինծառայողների զոհվելու կամ վիրավորվելու անսպառ պատճառներ է հնարում, որպեսզի թաքցնի իր կորուստների իրական պատճառները: Այդպես օրերս ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Տերտերի ուղղության վրա ադրբեջանական բանակի 19-ամյա զինծառայող Նիյամեդդին Շալեդդին օղլու Մեհդիևը «վիրավորվել է ականի պայթյունից»: Զինվորը հոսպիտալացվել է: Բժիշկները զինծառայողի վիճակը գնահատում են միջին ծանրության:

Պատահում է նաև այնպես, որ զինվորին Ադրբեջանում սպանում է բետոնե պատը: Այդպես Ադրբեջանի Ագստաֆինի շրջանում երկու զինվոր զոհվել է, իսկ մեկը «վնասվածք» է ստացել «իրենց վրա բետոնե սալիկ ընկնելու» պատճառով: Միջադեպի արդյունքում զինվորները գլխի լուրջ վնասվածքներ են ստացել: Էմին Գուլիևն ու Օրհան Հուսեյնովը մահացել են, իսկ «վնասվածք» ստացած Էլնուր Քեչալովը հիվանդանոցում է գտնվում:

Իսկ այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ ադրբեջանական բանակի ևս մեկ զինվոր` Ջաբրահիլով Ռամիլ Դիլավյար օղլուն խեղդվել է Կուր գետում: Այժմ Ադրբեջանի ԱԻՆ փրկարարները որոնում են նրա դին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---