Հայաստանի ֆիլհարմոնիկի հյուրախաղերն Իսպանիայում հարցականի տակ են

Հայաստանի ֆիլհարմոնիկի հյուրախաղերն Իսպանիայում հարցականի տակ են

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերն Իսպանիայում կարող են չկայանալ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Նրա խոսքով, նվագախումբը ծանուցում չի ստացել համերգների իրականացման մասին, իսկ այդ երկրի ֆինանսական վիճակը շատ ծանր է, և շատ նվագախմբերի համերգներ արդեն իսկ չեղյալ են համարվել Իսպանիայում:

Էդուարդ Թոփչյանը, ծանոթ լինելով եվրոպական երկրներում համերգների կազմակերպման պրակտիկային, ասաց, որ ամեն ինչ պարզ է լինում ամիսներ առաջ:

Այդ իսկ պատճառով կարող են չեղյալ հայտարարվել նաև Իտալիայում կայանալիք հյուրախաղերը, քանի որ, մաեստրոյի խոսքով, ամեն ինչ փոխկապակցված է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---