Նարեկ Գալստյան. Արևմուտքը չի ճնշի Թուրքիայի վրա՝ Մերձավոր Արևելքի խնդիրներում նրանից աջակցություն ստանալու համար

Նարեկ Գալստյան. Արևմուտքը չի ճնշի Թուրքիայի վրա՝ Մերձավոր Արևելքի խնդիրներում նրանից աջակցություն ստանալու համար

PanARMENIAN.Net - Առաջիկայում հայ-թուրքական գործընթացում որևէ առաջխաղացում չի լինի, գտնում է քաղաքագետ Նարեկ Գալստյանը: Ըստ նրա, առաջընթացի համար պետք է, որ Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրվի, սակայն ԱՄՆ և Արևմուտքի համար այժմ ավելի կարևոր է Իրանի միջուկային ծրագրի ու Սիրիայի հարցը:

«Այժմ Արևմուտքը չի ցանկանա, որ ճնշման պատճառով Թուրքիան փոխի իր մոտեցումները Մերձավոր Արևելքի խնդիրների վերաբերյալ»,-ասել է նա:

Նա հավելել է նաև, որ պետքարտուղար Քլինթոնի հայտարարությունները հայ-թուրքական գործընթացը առանց նախապայմանների շարունակելու անհրաժեշտության մասին, ոչ մի հետևանք չեն ունենա և Թուրքիան չի փոխի դիրքորոշումը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---