Նարեկ Գալստյան. Բաքուն «շանտաժի է ենթարկում» միջազգային հանրությանը՝ օգտագործելով իր էներգետիկ հնարավորությունները

Նարեկ Գալստյան. Բաքուն «շանտաժի է ենթարկում» միջազգային հանրությանը՝ օգտագործելով իր էներգետիկ հնարավորությունները

PanARMENIAN.Net - «Քլինթոնի այցը նպաստեց, որ Ադրբեջանն օգտագործի այս հնարավորությունը մեկ անգամ ևս ցույց տալու համար, որ թքած ունի միջազգային համաձայնությունների և նորմերի վրա»,-հայտարարել է քաղաքագետ Նարեկ Գալստյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով ադրբեջանական դիվերսիաները, որոնք համընկան Հիլարի Քլինթոնի այցի հետ Երևան:

Ըստ Գալստյանի, Ադրբեջանը լկտիացել է, քանի որ նրա համար անշահավետ է ստատուս-քվոյի պահպանումը, որը թուլացնում է նրա դիրքերը բանակցային գործընթացում: Նա նշել է, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Արևմուտքի հետ էներգետիկ հարցերում, ինչպես նաև հակաիրանական դիրքորոշում է զբաղեցնում, ինչպես նաև Արևմուտքի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում օգտագործում է իր էներգետիկ ու տարանցիկ հնարավորությունները:

«Ադրբեջանն ուղղակի «շանտաժի է ենթարկում» միջազգային հանրությանը՝ օգտագործելով այն հանգամանքը, որ նրա հանդեպ ճնշում գործադրելու հնարավորությունները նվազել են: Եվ հակառակը, աճել են Ադրբեջանի կողմից միջազգային ուժային կենտրոնների հանդեպ ճնշման հնարավորությունները»,-ասել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---