Freedom House. Հայաստանում գրանցվել է ժողովրդավարական գործընթացների չնչին աճ

Freedom House. Հայաստանում գրանցվել է ժողովրդավարական գործընթացների չնչին աճ

PanARMENIAN.Net - Freedom House միջազգային իրավապաշտպան ընկերությունը հրապարակել է « Անցումային շրջանի երկրները2012թ-ին » թեմայով վերլուծական զեկույց, որտեղ հետազոտվող երկրներում գրանցվել է ժողովրդավարական գործընթացների նվազեցման ընդհանուր միտում:

Զեկույցը նվիրված է մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների վիճակին 29 եվրոպական և հետսոցիալիստական բլոկի ասիական երկրներում, որոնք կազմակերպությունը բնորոշում է որպես «անցումային շրջանի երկրներ»:

Freedom House նոր զեկույցում հետազոտվող երկրներում գրանցվել է ժողովրդավարական գործընթացների նվազեցման ընդհանուր միտում: Ռեգրեսը գրանցվել է զեկույցում ներառված բոլոր շրջաններում, հաղորդում է ca-news.org-ը:

Ընդհանուր առմամբ, 8 երկրների վարկանիշն այս կատեգորիայում նվազել է: Դրանց թվում են Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ալբանիան, Բուլղարիան և Հունգարիան: Չնչին առաջընթաց է գրանցվել Ղրղզստանում, Հայաստանում, Մոլդովայում և Վրաստանում: Մյուս երկրների ցուցանիշները գրեթե անփոփոխ են մնացել:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---