Ռիչարդ Կիրակոսյան. Ադրբեջանը պատրաստվում է պատերազմ սկսել 2014 թվականին

Ռիչարդ Կիրակոսյան. Ադրբեջանը պատրաստվում է պատերազմ սկսել 2014 թվականին

PanARMENIAN.Net - Ադրբեջանը պատրաստվում է պատերազմ սկսել 2014 թվականին, գտնում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով` Ադրբեջանում նոր ռազմական պլան է ընդունվել, և զանգվածային քանակությամբ ժամանակակից զենք է ձեռք բերվում: Ինչ վերաբերում է 2014 թվականին, ապա, Կիրակիոսյանի խոսքով, այդ տարեթվի ընտրությունը կապված է զինադադարի կնքման 20-ամյակի, Ադրբեջանի նավթի պաշարների սպառման, ինչպես նաև Սոչիի Օլիմպիադայի անցկացման հետ:

Կիրակոսյանը նշել է, որ Ադրբեջանին հետաքրքրում է Ռուսաստանի արձագանքը, «ուստիև ամբողջ հարցը նրանում է` արդյոք պատերազմը կսկսվի նախքան Օլիմպիադան, թե հետո»: Նա հավելել է, որ նախքան Օլիմպիադան պատերազմի սկսվելու դեպքում Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակ կլինեն, քանի որ նրան առաջին հերթին հետաքրքրելու է այն հարցը, թե ինչպես ավելի լավ անցկացնել Օլիմպիական խաղերը: Նա չի բացառել նաև, որ կարող է կրկնվել Պեկինի Օլիմպիադայի սցենարը, երբ Վրաստանը պատերազմ սկսեց Հարավային Օսեթիայի դեմ` վստահ լինելով, որ միջազգային հանրության ուշադրությունը գամված է Օլիմպիադային:

Ընդ որում Կիրակոսյանն ընդգծել է, որ Ադրբեջանն այժմ պատրաստ չէ պատերազմի և պատերազմ սկսելու դեպքում կպարտվի, սակայն ակտիվորեն պատրաստվում է դրան:

3  08.06.12 - Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---