ՀԱԿ. Ադրբեջանը պետք է հստակ գիտակցի, որ ագրեսիայի դիմելով հանդիպելու է հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը

ՀԱԿ. Ադրբեջանը պետք է հստակ գիտակցի, որ ագրեսիայի դիմելով  հանդիպելու է հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը վերջին օրերին սահմանային գոտում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի են ունեցել հրադադարի խատման դեպքեր, ինչը հանգեցրել է ողբերգական հետևանքների։ Ադրբեջանի ռազմական մեքենան դիվերսիոն հարձակումներ է գործել սահմանային Չինարի, Ոսկեպար, Ճամբարակ, Հորադիզ բնակավայրերի շրջաններում, ինչի հետևանքով կան մարդկային զոհեր և ավերածություններ։ Դիվերսիոն հարձակումները ետ մղելիս զոհված զինծառայողները Հայաստանի Հանրապետության հերոսներ են։ Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է զոհվածների հարազատներին և իր զորակցությունը հայտնում սահմանամերձ գոտու բնակիչներին։

Ակնհայտ է, որ գործելով մարդկային կյանքեր արժեցած այս բացահայտ դիվերսիան, քստմնելի հանցագործությունը՝ Ադրբեջանը յուրահատուկ քաղաքական ուղերձ է հղում Հայաստանին և միջազգային հանրությանը։ Սրանով նա ողջ աշխարհին շանտաժի է ենթարկում՝ ռազմական գործողությունների դիմելու միջոցով փոխել հաստատված ստատուս քվոն։

Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ և հանցավոր գործողությունները։ Դրանցով նա խախտում է նաև ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնական` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքները: Ադրբեջանը պետք է հստակ գիտակցի, որ ագրեսիայի դիմելու և լայնածավալ պատերազմ հրահրելու դեպքում հանդիպելու է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի և ժողովուրդների միահամուռ դիմադրությանը»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---