Հովհաննես Ղազարյանն ընտրվել է «Ազատ դեմոկրատների» փոխնախագահ

Հովհաննես Ղազարյանն ընտրվել է «Ազատ դեմոկրատների» փոխնախագահ

PanARMENIAN.Net - Երեկ տեղի ունեցած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության նիստին առաջարկվել էր ընտրել ևս մեկ փոխնախագահ, ինչը բխում է կուսակցության կանոնադրությունից: Այդ պաշտոնում առաջարկվել է վարչության անդամ Հովհաննես Ղազարյանի թեկնածությունը, որն էլ անցավ միաձայն:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայության փոխանցմամբ` այժմ կուսակցության փոխնախագահներն են Անուշ Սեդրակյանը և Հովհաննես Ղազարյանը:

Վարչությունը նաև որոշել է ձևավորել տարածքային կազմակերպչական և վերլուծական բաժիններ:

Տարածքային կազմակերպչական բաժնի ղեկավար է ընտրվել վարչության անդամ Արմեն Առաքելյանը, իսկ վերլուծական բաժինն այսուհետ կղեկավարի վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---