ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ ՊԱՏԱՆԴ ՎԵՐՑՎԱԾՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԿԱՆ ՀԻՆԳ ՀԱՅԵՐ

PanARMENIAN.Net - Ըստ վերջին տվյալների, հյուսիսօսական դպրոցում պատանդ վերցվածների թվում կան հինգ հայեր: Հայ դպրոցականներից մեկն առաջին դասարանցի է: Հայտնի է նաեւ, որ հայ աշակերտներից մեկի ազգանունը Քալաշյան է: Ռուսաստանի Հարավային Դաշնային մարզում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանի խոսքերով, Ռուսաստանի Հայաստանի Գլխավոր հյուպատոսությունը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան եւ ՌԴ իշխանությունների ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում պատանդների վիճակը ճշտելու համար: Ստացված տվյալների համաձայն, պատանդների, այդ թվում եւ հայերի առողջական վիճակը բավարար է: Նշենք, որ Արարատ Գոմցյանը իր աջակցությունն է առաջարկել ահաբեկիչների հետ բանակցություններ վարելու հարցում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---