Հայաստանի և Չինաստանի գլխավոր դատախազները ստորագրել են 2012-2013թթ համագործակցության մասին ծրագիր

Հայաստանի և Չինաստանի գլխավոր դատախազները ստորագրել են 2012-2013թթ համագործակցության մասին ծրագիր

PanARMENIAN.Net - Հայաստանի և Չինաստանի գլխավոր դատախազներ Աղվան Հովսեփյանը և Ցաո Ձյանմինը այսօր Երևանում ստորագրել են երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև 2012-2013թթ համագործակցության ծրագիր:

Ինչպես ծրագիրը ստորագրելուց առաջ ընդգծել է Աղվան Հովսեփյանը, դեռևս 1998թ Պեկինում Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրվել է իրավական համագործակցության վերաբերյալ պայմանագիր:

Ըստ նրա, Հայաստանն ու ՉԺՀ-ն համագործակցում էին մաքսանենգության, ինտերնետային խարդախության դեմ պայքարում, «և տնտեսական կապերի զարգացմանը պետք է հետևեր իրավական դաշտում համագործակցության ամրապնդումը»:

ՀՀ գլխավոր դատախազը նկատել է, որ համագործակցության նմանատիպ համաձայնագիր գոյություն ունի Հայաստանի և Ռուսաստանի միջև: Այն ամեն անգամ թարմացվում է: Նա ընդգծել է, որ Չինաստանի հետ համաձայնագիրը հնարավորություն կտա էլ ավելի սերտորեն համագործակցել իրավական ոլորտում:

Իր հերթին Չինաստանի գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինն ընդգծել է, որ այս տարի նշվում է ՀՀ և ՉԺՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Ընդ որում, նա նկատել է, որ Հայաստանն ու Չինաստանը կապված են եղել դեռևս 2000 տարի առաջ` «Մետաքսե ճանապարհի» միջոցով:

ՉԺՀ գլխավոր դատախազի խոսքով, Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները բարեհաջող զարգանում են բոլոր ոլորտներում, մասնավորապես` քաղաքական և տնտեսական, և «մենք մեծ ցանկություն ունենք երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությունը զարգացնելու»:

Ձյանմինը հավելել է նաև, որ ինքն արդեն 2-րդ անգամ է այցելում Հայաստան և զգում է հայ ժողովրդի բարեկամական վերաբերմունքը չին ազգի նկատմամբ:

Ըստ 2012-2013թթ համագործակցության ծրագրի, Հայաստանի և Չինաստանի դատախազությունները պայմանավորվել են կազմակերպել համատեղ սեմինարներ, կլոր սեղաններ, որոնց ժամանակ կքննարկվեն կոնկրետ հանցագործությունների տեսակներին վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---