Չինաստանում հորդառատ անձրևները մարդկային զոհերի են հանգեցրել, մոտ 700 հազար մարդ տուժել է

Չինաստանում հորդառատ անձրևները մարդկային զոհերի են հանգեցրել, մոտ 700 հազար մարդ տուժել է

PanARMENIAN.Net - Չինաստանի կենտրոնական, արևելյան և հարավ-արևմտյան շրջաններում հորդառատ անձրևների արդյունքում զոհվել է հինգ մարդ, երկուսն անհետ կորած են համարվում, իսկ ավելի քան 690 հազարը տուժել են: Նման տվյալներ են բերում տեղական լրատվամիջոցները, հաղորդում է Ռոսբալտը:

Ջրհեղեղների և երաշտների վերահսկման կառավարման հայտարարության մեջ նշվում է, որ անցյալ հանգստյան օրերին հորդառատ անձրևներ են տեղացել կենտրոնական Չինաստանի Հունան գավառում, Ցզյանսի արևելյան գավառում և Գույչժոու հարավ-արևմտյան գավառում: Տուժած շրջանները փրկարարների թիմեր են ուղարկվել:

Օդերևութաբանները հաղորդում են, որ մոտակա երկու օրերին դարձյալ հորդառատ անձրևներ կտեղան:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---