Լիբիայում բերման են ենթարկվել Միջազգային քրեական դատարանի աշխատակիցներ

Լիբիայում բերման են ենթարկվել Միջազգային քրեական դատարանի աշխատակիցներ

PanARMENIAN.Net - Լիբիայի հյուսիս-արևմուտքում Զինթան քաղաքի ռազմականացված կազմավորումների հրամանատարը հայտնել է Միջազգային քրեական դատարանի 4 աշխատակիցների ձերբակալության մասին, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:

Նրա խոսքով` այդ մարդիկ Սեիֆ ալ-Իսլամին` հանգուցյալ Մուամմար Քադդաֆիի որդուն կասկածելի փաստաթղթեր փոխանցելու փորձի կասկածով ձերբակալվել են 45 օրով:

Միջազգային քրեական դատարանը պահանջել է անհապաղ ազատ արձակել իր աշխատակիցներին: ՄՔԴ-ում Լիբիայի ներկայացուցիչ Ահմեդ Ջեմանին հայտնել է, որ երաշխավորում է բերման ենթարկված աշխատակիցների անվտանգությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---