Վարշավայում բացվել է «Գնդակը խաղի մեջ» ցուցահանդեսը` նվիրված EURO-2012-ին

Վարշավայում բացվել է «Գնդակը խաղի մեջ» ցուցահանդեսը` նվիրված EURO-2012-ին

PanARMENIAN.Net - Լեհաստանի մայրաքաղաքը ֆուտբոլային տոնը դիմավորում է մի շարք մշակութային միջոցառումներով, որոնց թվում կարևոր տեղ է զբաղեցնում Ծաղրանկարների և մուլտիպլիկացիայի քաղաքային թանգարանում կազմակերպված ցուցահանդեսը: Այն նվիրված է աշխարհի նկարիչների` ֆուտբոլի վերաբերյալ տեսակետներին:

«Գնդակը խաղի մեջ» ցուցահանդեսը ստացել է ավելիլ քան 300 աշխատանք: Միջազգային ժյուրին ֆուտբոլի բոլոր ասպեկտներին նվիրված ցուցահանդեսի եզրափակիչ մասի համար ընտրել է լավագույն աշխատանքները, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Ֆուտբոլը ամենահայտնի սպորատաձևերից է, որը բուռն հույզեր է առաջացնում: Երկրպագուներն ու խաղացողներն ապրում են հաղթանակի բերկրանք և պարտության տխրություն»,-ասել է թանգարանի տնօրեն Զիգմունտ Զարադկևիչը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---