Ի տարբերություն Բաքվի, Հայաստանը չի հրաժարվում պայմանավորվածություններից

Ի տարբերություն Բաքվի, Հայաստանը չի հրաժարվում պայմանավորվածություններից

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը հույս է հայտնել, որ Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը առաջընթաց կգրանցվի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման առումով:

«Պետք է լինի նման մեխանիզմ և, ես որպես ԵԱՀԿ գործող նախագահ, կողմ եմ նման մեխանիզմի ստեղծմանը»,-ասել է նա Երևանում լրագրողների հետ հանդիպմանը:

ԵԱՀԿ գործող նախագահը շեշտեց, որ իռլանդական նախագահությունը մտահոգված է իրավիճակի սրմամբ և նպատակադրված է քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման, շփման գծից դիպուկահարների դուրս բերման, միջադեպերի հետաքննության մեխանիզմի համաձայնեցման և իրագործման ուղղությամբ: Նա հավելեց, որ ԵԱՀԿ-ն սատարում է Մինսկի խմբի համանախագահության ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ Հայաստանը կողմ է եղել և մնում այս մեխանիզմի ստեղծմանը և «ի տարբերություն Ադրբեջանի, երբ որ մենք ինչ-որ բանի մասին պայմանավորվում ենք, հաջորդ օրը մենք հետ չենք կանգնում» :

«Ես հիշեցնեմ, որ մեխանիզմի ստեղծման վերաբերյալ համապատասխան դրույթներ են պարունակվում համապատասխան հայտարարությունների մեջ, որոնք արվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարություններում, որոնք արվել էին Սոչիում թե 2011թ. մարտին և թե 2012թ. հունվարին: Մենք հարգում ենք այդ պայմանավորվածությունները և կողմ ենք մեխանիզմի ստեղծմանը:

Նախօրեին ադրբեջանական Defence.az կայքը, հղում անելով ռազմական աղբյուրների վրա, հայտնել էր, որ Արցախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին բազմաթիվ ադրբեջանցի դիպուկահարներ են տեղակայված:

Որոշ տվյալներով հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում ադրբեջանցիների դիվերսիոն գործողությունների հետևանքով վերջին օրերին սպանվել է 21 ադրբեջանցի զինծառայող:

Ադրբեջանի բանակը կորուստներ է կրել նաև հունիսի լույս 6-ի գիշերը, երբ ադրբեջանցի դիվերսանտները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային հատվածում փորձել են ներթափանցել ԼՂՀ ՊԲ դիրքերից մեկը: Սակայն, հայկական կողմին հաջողվել է կանխել հակառակորդի հարձակումը: Ղարաբաղյան ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ձեռնամուխ են եղել պաշտպանական գործողությունների ու ետ են մղել հակառակորդին ելման դիրքեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---