Գիլմորը կոչ է արել հակամարտող կողմերին մեղքը չբարդել մեկը մյուսի վրա և պատրաստ լինել անհրաժեշտ զիջումների

Գիլմորը կոչ է արել հակամարտող կողմերին մեղքը չբարդել մեկը մյուսի վրա և պատրաստ լինել անհրաժեշտ զիջումների

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Էյմոն Գիլմորը կարծում է, որ հայկական և ադրբեջանական կողմերը «չպետք է գնան շփման գծում տեղի ունեցած միջադեպերի պատասխանատվությունը մեկը մյուսի վրա բարդելու ուղիով»:

«Մեղքի բարդումը չի նպաստում հակամարտության լուծմանը: Պետք է մտածել, թե ինչ անել այն լուծելու համար»,-ընդգծել է նա:

Այս մասին Գիլմորը հայտարարել է, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, արդյոք չի նպաստի շփման գծում լարվածության թուլացմանը վերջին սադրանքների կոնկրետ մեղավորներին նշելը:

Ըստ Գիլմորի, հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է բացառել ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը: « Կողմերը պետք է պատրաստ լինեն գնալու անհրաժեշտ զիջումների, որոնք էական են հակամարտության կարգավորման համար»,-ընդգծել է նա:

Գիլմորը հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ-ն աջակցելու է միջնորդների ջանքերին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---