Արցախյան հերոս. Հայաստանի Հանրապետությունն էլ, Արցախն էլ պատրաստ են պատերազմի12 հունիսի 2012 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Ըստ արցախյան ազատամարտի հերոս, Մարտական խաչ 2-րդ աստիճանի ասպետ Պավել Մանուկյանի` Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմն անխուսափելի է. «Պետք է կամ ստիպեն մեզ զիջումների գնալ, ինչը չի լինի, կամ էլ պետք է բախում լինի»։ Այս մասին այսօր ասաց նա լրագրողների հետ հանդիպմանը: «Ինչ վերաբերում է վերջին օրերի սահմանային միջադեպերին, դրանք ուղղակի ուշադրություն շեղելու համար արված քայլեր են»,- Մանուկյանը ուշադրությունը հրավիրում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնի Հայաստան այցի վրա: Ըստ նրա` այն, որ հենց այդ օրը դիվերսիա եղավ և սահմանին հայ զինծառայողներ սպանվեցին, մտածելու տեղիք է տալիս: Արցախյան ազատամարտի հերոսը կարծում է, որ Հայաստանի պատասխանը Ադրբեջանի դիվերսիաներին համարժեք չէ։ Նա դա պայմանավորում է այլ խնդիրների առկայությամբ։ Ըստ Մանուկյանի` Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև Արցախը պատրաստ են պատերազմի. «Եթե Ադրբեջանը հարձակվի, ապա կսկսի Արցախի հարավային շրջանների` Ֆիզուլու ուղղությամբ»,- ասաց Պավել Մանուկյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |