Բուլղարիայի միջազգային առաջնությունում գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը

Բուլղարիայի միջազգային առաջնությունում գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը

PanARMENIAN.Net - Բուլղարիայում ավարտվել է շախմատի միջազգային օփեն «Զոլոտիե պեսկի» մրցաշարը: Վերջին տուրում հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը սև խաղաքարերով հաղթանակ է տարել Բարիս Էսենի նկատմամբ: Նա հնարավոր 9-ից հավաքել է 7 միավորով և զբաղեցրել 6-րդ հորիզոնականը:

7.5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել Լու Շանգլեին (Չինաստան):

Տիգրան Պետրոսյանը 6.5 միավորով ավարտել է իր ելույթը 12-րդ հորիզոնականում, Ավետիք Գրիգորյանը նույն արդյունքով 19-րդ հորիզոնականում է: Վլադիմիր Հակոբյանը 6 միավորով զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը, իսկ Հովհաննես Գաբուզյանը 31-րդ հորիզոնականում է, Կարեն Գրիգորյանը` 41-րդ, իսկ Հրայր Սիմոնյանը` 43-րդ:

Մրցաշարին մասնակցում էին 224 շախմատիստներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---