Սերժ Սարգսյան. Հայաստանը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Էկվադորի հետ

Սերժ Սարգսյան. Հայաստանը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Էկվադորի հետ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էկվադորի նորանշանակ դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալայը (նստավայրը՝ Մոսկվա):

Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծատայությունը, նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Էկվադորի հետ և հույս է հայտնել, որ երկու երկրների միջև իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձևավորումից, գործարարների միջև սերտ կապերի հաստատումից ու տնտեսությունների մասին փոխադարձ տեղեկատվության ապահովումից հետո, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում կարող է ակտիվ համագործակցություն ձևավորվել:

Դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալայը նշել է, որ Երևանում արդեն հասցրել է հանդիպումներ ունենալ առանձին նախարարությունների, գերատեսչությունների և գիտության ու կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել ընդհանուր հետաքրքրություններն ու փոխգործակցության հնարավորությունները: Նա վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում երկու երկրների նախագահների աջակցությամբ կանի ամեն հնարավորը՝ զարգացնելու և ամրապնդելու Հայաստանի և Էկվադորի միջև կապերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---