Հայաստանի զբոսաշրջության ոլորտը ևս մասնագետների պակաս ունի![]() 14 հունիսի 2012 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի զբոսաշրջության ոլորտը պրոֆեսիոնալ կադրերի պակաս ունի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Տուրիզմի հայկական ինստիտուտի տնօրեն, «VATEL» միջազգային ռեստորանային, հյուրանոցային բիզնես դպրոցի տնօրեն Ռոբերտ Մինասյանը` նշելով, որ անցած 20 տարիների ընթացքում չի հաջողվել լրացնել այդ բացը։ «Մենք չունենք պրոֆեսիոնալ խոհարարներ, մատուցողներ և առհասարակ սպասարկման ոլորտում պրոֆեսիոնալ մարդիկ։ Իսկ տուրիզմն առաջին հերթին կախված է մարդկային գործոնից»,–ասաց Մինասյանը։ Նրա հավաստմամբ, Հայաստանում տուրզիմի զարգացման համար բոլոր ռեսուրսները կան, սակայն դեռևս չի ձևավորվել զբոսաշրջիկ ընդունելու մշակույթը։ Տուրիզմի հայկական ինստիտուտի տնօրենն ասաց նաև, որ երկրում տուրզիմի զարգացմանը նպաստելու համար պետք է ընտրել թիրախային երկրներ, թիրախային տարիքային խմբեր և մտածել, թե ի՞նչ տուրիստական ապրանք կարող ենք ներակայցնել նրանց։ «Մեզ համար առաջին հերթին թիրախային երկիր կարող է լինել Ռուսաստանը։ Այդ երկրից տարեկան 31 միլիարդ դոլար գումար է դուրս գալիս։ Մենք պետք է ճիշտ աշխատենք նաև Իտալիայի ևԳերմանիայի զբոսաշրջիկներին գրավելու ուղղությամբ»,–ասաց Մինասյանը` հավելելով, որ Հայաստանի համար շատ լավ եկամտի աղբյուր է Պարսկաստանը, սակայն իրանցի զբոսաշրջիկներին գրավելու համար ճիշտ աշխատանք չի տարվում, ինչի արդյունքում էլ նվազում է նրանց թիվը։ Մինասյանի համոզմամբ, անհրաժեշտ է ստեղծել մեր երկրի բրենդը, որպեսզի աշխարհում մեզ դրանով ճանաչեն։ Նրա կարծիքով, մեզ համար հրաշալի բրենդ կարող է լինել Արարատ լեռը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |