Հունիսի 15-16-ը Բուխարեստում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀԲ և ԱՄՀ պաշտոնյաների հետ

Հունիսի 15-16-ը Բուխարեստում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀԲ և ԱՄՀ պաշտոնյաների հետ

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար, ԱՄՀ կառավարիչ Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բուխարեստ (Ռումինիա)՝ մասնակցելու հունիսի 15-17-ը կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցչական հանդիպմանը: Պատվիրակության կազմում է նաև ՀՀ ԿԲ նախագահ, ԱՄՀ փոխկառավարիչ Արթուր Ջավադյանը:

Հունիսի 15-16-ը Բուխարեստում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀԲ փոխնախագահ Ֆիլիպ Լե Ուերուի, ՀԲ գործադիր տնօրեն Րուդ Թրեֆերսի և ԱՄՀ գործադիր տնօրեն Մեննո Սնելի հետ: Կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---