Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագիրը

PanARMENIAN.Net - Այսօր` հունիսի 15-ին Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվեց Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակում իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի հայաստանյան փուլը:

Նախագծի նպատակն է տարածաշրջանային համագործակցության միջոցով բարելավվել ժառանգության միջավայրը և հասնել ժառանգության սեկտորի լավագույն կառավարմանը: Այն նպատակ է հետապնդում ազգային քաղաքականության զարգացում հանուն ժառանգության և այլն:

Նախագիծը Վրաստանում բացվել է ապրիլի 25-ին: Ավելի ուշ, այն կբացվի նաև Ուկրաինայում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---