ՎիվաՍել-ՄՏՍ-ն իջեցրել է BlackBerry սմարթֆոնների գները

ՎիվաՍել-ՄՏՍ-ն իջեցրել է BlackBerry սմարթֆոնների գները

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, այսուհետ BlackBerry® BoldTM 9000, BlackBerry® BoldTM 9700, BlackBerry® Storm2TM 9520 և BlackBerry® TorchTM 9800 սմարթֆոններն առաջարկում է ձեռք բերել առավել մատչելի գներով: Այդպես,

Սմարթֆոնների գներ BlackBerry® BoldTM 9000-ը նախկին 210 000 դրամի փոխարեն կարելի է ձեռք բերել 170 000 դրամով, BlackBerry® BoldTM 9700-ը` նախկին 235 000 դրամի փոխարեն` 202 000 դրամով, BlackBerry® Storm2TM 9520-ը` նախկին 257 000 դրամի փոխարեն` 194 000 դրամով, իսկ BlackBerry® TorchTM 9800-ը` նախկին 314 000 դրամի փոխարեն` 278 000 դրամով:

«Ինչպես միշտ սմարթֆոնները կարելի է ձեռք բերել նաև ապառիկ»,- նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել ընկերության հետ «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---