Սերժ Սարգսյան. 2012թ. կառավարությունից առաջնային ակնկալիքը տնտեսական 7 տոկոս աճի ապահովումն է

Սերժ Սարգսյան. 2012թ. կառավարությունից առաջնային ակնկալիքը տնտեսական 7 տոկոս աճի ապահովումն է

PanARMENIAN.Net - 2012թ. կառավարությունից առաջնային ակնկալիքը տնտեսական աճի 7 տոկոսի մակարդակ ապահովելն է, որը, սակայն, ինքնանպատակ չէ: Այս խոսքերով նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ նոր կառավարության անդրանիկ նիստում, որի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց կառավարության ծրագիրն առաջիկա 5 տարվա համար: «Մեր խնդիրն է կայուն տնտեսական աճի ամուր հիմքեր դնելը»,-ասաց նա՝ հավելելով, որ կառավարության ուշադրության կենտրոնում նաև պետք է լինի աղքատության կրճատումն ու վերջնական հաղթահարումը առաջկա տարիներին: ՀՀ նախագահը կոչ արեց ուշադրության կենտրոնում պահել նաև գյուղն ու գյուղացուն, «հետևողականորեն կանգնել նրանց կողքին և գյուղացին կրկնակի արդյունքներ կտա»: Սերժ Սարգսյանը նաև նշեց, որ առաջիկայում կառավարությանը սպասվում է ծավալուն և դժվարին աշխատանք: Նախագահը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն և հասանելի դառնան ամեն մի քաղաքացուն: «Վստահության այն մեծ վարկը, որը մենք ստացել ենք մեր ընտրողներից, կրկնապատկել է մեր պատասխանատվությունը», նշեց ՀՀ նախագահը:

«Ընտրություններում հաղթել չի նշանակում հանգստանալ դափնիների վրա և ճիշտ հակառակը՝ մեզ ոչ ոք դափնիներ չի խոստացել»,-ասաց Սերժ Սարգսյանը: Այս համատեքստում նա հավելեց, որ կառավարության գործունեությանը հետևելու է ոչ թե միայն ինքը, ԱԺ-ն, այլ նաև ողջ հասարակությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---