Աշխատանքի նոր նախարարը դեռ չի որոշել, թե ով է լինելու իր տեղակալը

Աշխատանքի նոր նախարարը դեռ չի որոշել, թե ով է լինելու իր տեղակալը

PanARMENIAN.Net - Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արտեմ Ասատրյանը մտադիր է շարունակել սկսված ծրագրերը իր ոլորտում: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին հունիսի 18-ին կառավարության անդրանիկ նիստի ավարտին:

Նախարարը հավելել է, որ կադրային փոփոխություններն իր համար ինքնանպատակ չեն: «Կադրային փոփոխություններ կարող են լինել միայն այն դեպքում, եթե մարդիկ չեն կատարում իրենց աշխատանքը»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է փոխնախարարի պաշտոնին, որը զբաղեցնում էր Արտեմ Ասատրյանը մինչ այդ, ապա նա նշել է, որ այդ հարցը դեռ քննարկվելու է, որից հետո կլինի վարչապետի համապատասխան որոշումը: «Ես դեռևս ոչ ոքի չեմ ներկայացրել այդ պաշտոնի համար»,-ասել է նա:

Գերակա խնդիրների թվում նա նշել է կենսաթոշակային բարեփոխումների հետևողական իրականացումը, սոցծառայությունների տրամադրման ինտեգրված համակարգի ներդրումն ու այլ հարցեր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---