ՀԲ տարածաշրջանային տնօրենը միանգամայն հասանելի է համարում 7% տնտեսական աճը Հայաստանի համար

ՀԲ տարածաշրջանային տնօրենը միանգամայն հասանելի է համարում 7% տնտեսական աճը Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը միանգամայն հասանելի է համարում 7% տնտեսական աճը Հայաստանի համար: Նա նման կարծիք է հայտնել՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը կառավարության առաջին նիստում: Միաժամանակ Ասադ Ալամը ուշադրությունը դարձրել է այն հանգամանքին, որ շատ բան կախված կլինի կառավարության ծրագրից ու քաղաքական փոփոխություններից, ինչպես նաև գլոբալ տնտեսությունից:

Ասադ Ալամը նշել է, որ առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանն արդեն 4,7% աճ է ապահովել, ակնկալվում է, որ հունիսի ցուցանիշներն ավելի բարձր կլինեն: Ինչպես նշել է փորձագետը, առաջատարը արդյունաբերություննր էր ու արտահանումը, ավելին, ըստ նրա, գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշները պետք է հաշվի առնվեն 3-4 եռամսյակներում, բացի այդ պետական ներդրումներ են կատարվում: «Այս ամենի արդյունքում տնտեսական աճը կարող է ավելի բարձր լինել»,-ասել է նա:

Նա հիշեցրել է, որ 2012թ. առաջին եռամսյակի համար ՀԲ կանխատեսումը Հայաստանի գծով կազմել են 4,1%-4,3%, սակայն այն վերանայվելու է:

Հուլիսի 1-ից Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրենի պաշտոնը կստանձնի Հենրի Քերալը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---