ՀԿե-ում բեռնափոխադրումների ծավալը 2012 թվականի հունվար-մայիսին աճել է 8,4%-ով

ՀԿե-ում բեռնափոխադրումների ծավալը 2012 թվականի հունվար-մայիսին աճել է 8,4%-ով

PanARMENIAN.Net - 2012 թվականի հունվար-մայիսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը, համաձայն վերջին վիճակագրական տվյալների, կազմեց 1243,7 հազար տոննա, ինչը 8,4% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:

Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմեց 179,3 հազար տոննա, ինչը 21,9% գերազանցում է 2011 թվականի հունվար-մայիս ամիսների ցուցանիշը:

Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. առաջին հինգ ամիսների ընթացքում փոխադրվել է 478,3 հազար տոննա բեռ, ինչը 1,4%-ով պակաս է 2011 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմում է 586,1 հազար տոննա, ինչը 13,9%-ով գերազանցում է 2011 թ. հունվար-մայիսի ցուցանիշը:

Հարկ է նշել, որ 7%-ով ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թվականի հունվարի-մայիսին այս ցուցանիշը կազմել է 1441 տոննա՝ 2011 թ. նույն ժամանակահատվածում գրանցված 1347 տոննայի դիմաց:

Նշենք նաև, որ անցյալ տարվա մայիսի համեմատությամբ 2012 թվականի մայիսին բեռնափոխադրումների ծավալն աճել է 29,9%-ով: Արտահանման հաղորդակցությունում փոխադրված բեռների ծավալներն աճել են 22,7%, ներմուծման հաղորդակցությունում՝ 44,6%-ով, իսկ տեղական հաղորդությունում՝ 21,7%-ով:

««Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության արդյունավետության մասին, ինչը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը»,- նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---