Հորդանանում վայրէջք կատարած սիրիական կործանիչի օդաչուն քաղաքական ապաստան է խնդրում

Հորդանանում վայրէջք կատարած սիրիական կործանիչի օդաչուն քաղաքական ապաստան է խնդրում

PanARMENIAN.Net - Հորդանանի տարածքում վայրէջք կատարած սիրիական ՄիԳ-21 կործանիչի օդաչուն իշխանություններին է դիմել իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ սիրիական իշխանությունները հաղորդում էին, որ դիսպետչերները կորցրել են կապը մարզական թռիչք իրականացնող կործանիչի հետ:

Ակտիվիստները պնդում էին, որ խոսքը գնում է փախստականի մասին:

Ինչպես հաղորդվում էր, Հորդանանի իշխանություններն իրենց հերթին հաստատել էին, որ սիրիական կործանիչն իսկապես վայրէջք է կատարել իրենց տարածքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---