ՊՆ ղեկավարը կմասնակցի ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

ՊՆ ղեկավարը կմասնակցի ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - Կալինինգրադում հուլիսի 5-ին տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի նախագահությամբ: Ինչպես PanARMENINA.Net-ի թղթակցին են հայտնել ՊՆ մամլո ծառայությունում, հայկական պատվիրակությունը կղեկավարի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՊՆ ղեկավարները կքննարկեն ռուսական ռազմական ուղեծրային խմբավորման ռեսուրսի համատեղ օգտագործման հարցեր:

Կքննարկվեն նաև ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի զարգացման, 2013թ. համատեղ միջոցառումների, թռիչքների անվտանգության և մի շարք այլ հարցեր:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---