ՏՏ ոլորտի կանադական ընկերությունը նախատեսում է Հայաստանում 2.2մլն դոլարի ներդրում կատարել

ՏՏ ոլորտի կանադական ընկերությունը նախատեսում է Հայաստանում 2.2մլն դոլարի ներդրում կատարել

PanARMENIAN.Net - Զարգացման հայկական գործակալության շարունակական նամակագրության և բանակցությունների արդյունքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ ներկայացնող կանադական կամզակերպությունը Հայաստանում Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի Ազատ տնտեսական գոտում պատրաստվում է ընկերություն հիմնադրել։

Այսօր Զարգացման հայկական գործակալությունում կայացել է մամուլի ասուլիս, որտեղ ներկա էր նաև «Ար էնդ Դի Արթս» (R&D Arts) կանադական ընկերության փոխնախագահ և համահիմնադիր Սերգեյ Զոտինը:

Ընկերությունը նախատեսում է գործունեության առաջին 5 տարիների ընթացքում իրականացնել 2.2մլն ԱՄՆ դոլարի ներդրում և ստեղծել շուրջ 25 աշխատատեղ:

2012 թվականի փետրվարի 2-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը N84-Ա որոշմամբ հավանություն է տվել «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ այդ գոտու կազմակերպիչ ճանաչելու մասին որոշման նախագծին:

«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծվող ազատ տնտեսական գոտին կունենա բարձր և նորարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ուղղվածություն` էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության (տվյալների/ինֆորմացիայի փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծում և արտադրություն) ոլորտներում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---