ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության նախագահ Սերգեյ Միրոնովի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում Ս.Միրոնովը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի, պաշտպանության նախարար Ս.Սարգսյանի հետ: Ռուսական պատվիրակությունը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ եւ պսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Բացի այդ, նախատեսվում է պատվիրակության այցը Հայաստանում տեղակայված ՌԴ 123-րդ մոտոհրաձգային գունդ` ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Հոկտեմբերի 2-ին Ա.Բաղդասարյանը եւ Ս.Միրոնովը կբացեն տարածաշրջանային համագործակցության հայ-ռուսական կենտրոնը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---