ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-5 ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՄՀ ԵՎ ՀԲ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-5-ը Վաշինգտոնում տեղի են ունենալու երեք կարեւոր իրադարձություններ` տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հանդիպումը, Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան` 2004 թվականի համաժողովը եւ Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի հանդիպումը: Այս երեք միջոցառումներին իր մասնակցությունն է ցուցաբերելու նաեւ Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը` ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի ղեկավարությամբ: ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի համաժողովներում կքննարկվեն այդ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքները, դրանց արդյունավետության խթանման մեխանիզմները եւ առաջիկա միջոցառումները: Հոկտեմբերի 4-ին տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խումբը կանդրադառնա տնտեսական համագործակցության տարաբնույթ խնդիրներին: Հոկտեմբերի 5-ին Հայաստանի պատվիրակությունը կհանդիպի Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Վ.Խաչատրյանը կներկայացնի այն առաջարկություններն ու ծրագրերը, որոնք Հայաստանը առաջարկում է ընդգրկել հազարամյակի մարտահրավերների դեմ պայքարի ծրագրում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---