Սոչիի Օլիմպիադայի անվտանգությունը կապահովեն ՀՕՊ ուժերը

Սոչիի Օլիմպիադայի անվտանգությունը կապահովեն ՀՕՊ ուժերը

PanARMENIAN.Net - Մինչ Սոչիիի 2014թ. Օլիմպիադան Ռուսաստանի հարավում կստեղծվի հակաօդային պաշտպանության ուժերի հատուկ խմբավորում: Այդ մասին հայտարարել է ՌՕՈւ հրամանատար և Հարավային ռազմական շրջանի ՀՕՊ հրամանատար Անդրեյ Յուդինը, հայտնում է sport-express.ru-ն:

«ՀՕՊ հատուկ խմբավորումը անվտանգություն կապահովի բոլոր բարձրությունների վրա, այդ թվում Սև ծովի տարածքում, ներառյալ զենիթահրթիռային համալիրներն ու փոքր հեռահարության համալիրները»,-ասել է Յուդինը:

Ըստ նրա, այսօրվա դրությամբ հակաօդային պաշտպանությունը Կովկասում շատ ամուր է և լիովին ապահովում է անվտանգությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---