Ավստրալիան ակնկալում է, որ Հայաստանը կաջակցի իր թեկնածությանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Ավստրալիան ակնկալում է, որ Հայաստանը կաջակցի իր թեկնածությանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ավստրալիայի վարչապետի Արևելյան Եվրոպայի, Բալկանների և Կովկասի հարցերի հատուկ բանագնաց Ռասել Թրուդին: «Հայաստանը շահագրգռված է հայ-ավստրալիական հարաբերությունների զարգացման և խորացման գործում»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ կարևորելով երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխադարձ աջակցությունը և հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը, PanARMENIAN.Net ին է հայտնել կառավարության մամլո ծառայությունը:

Ռասել Թրուդը վարչապետին է ներկայացրել Ավստրալիայի կառավարության խնդրանքը՝ 2013-2014 թթ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ավստրալիայի թեկնածությանն աջակցելու հարցում:

Տիգրան Սարգսյանը խոստացել է քննարկել հարցը և մինչ քվեարկությունը ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը:

Զրուցակիցները կարևորել են ինչպես տարբեր միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցությունը, այնպես էլ երկու երկրների միջև տնտեսական կապերի խորացումը և այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացումը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---