ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՄԲ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Երեւանում Բուլղարիայի նորանշանակ դեսպան Ստեֆան Դիմիտրովը: Ինչպես հաղորդել է Հայաստանի ղեկավարի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում նախագահը նշել է, որ Երեւանը շահագրգռված է Սոֆիայի հետ հարաբերությունների զարգացմամբ եւ քաղաքական երկխոսության խորացմամբ ու համագործակցության ակտիվացմամբ բոլոր մյուս բնագավառներում: Կողմերը նաեւ նշել են, որ վաղը սկսվելիք Բուլղարիայի նախագահի պաշտոնական այցը Հայաստան, ինչպես նաեւ մեկ տարի առաջ տեղի ունեցած Ռ.Քոչարյանի այցը Սոֆիա վկայում է երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու երկու երկրների ցանկության մասին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---