Սերժ Սարգսյան. Բաքուն կարգավորման 3 սկզբունքներից ընդունում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքը

Սերժ Սարգսյան. Բաքուն կարգավորման 3 սկզբունքներից ընդունում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքը

PanARMENIAN.Net - Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ շարունկաում է մարտահրավեր լինել ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի անվտանգությանը, հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանն Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք այլընտրանք չենք տեսնում ղարաբաղյան կարգավորմանը ՄԽ շրջանակներում: Սակայն, ցավոք, վերջին տարիներին Ադրբեջանի քաղաքականությունը, ռազմատենչ հայտարարությունները, չհիմնավորված ինքնավստահությունը, լարվածություն են առաջացնում ինչպես շփման գծում, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանում: Եվ պատահական չէ, որ վերջին շաբաթներին երիտասարդներ զոհվեցին ու իրավիճակը լարված է»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ավստրիացի լրագրողի հարցին:

ՀՀ նախագահը հիշեցրեց ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունը Լոս Կաբոսում, որտեղ նրանք կոչ արեցին հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը: Նա նշեց նաև, որ երեք երկրների նախագահները կոչ են արել կողմերին ղեկավարվել Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներով. մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքներով:

«Մենք պատրաստ ենք առաջ շարժվել այդ սկզբունքների հիման վրա…Հակամարտության շուտափույթ կարգավորումը բխում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդների շահերից… Թե ով է խոչընդոտներ ստեղծում այդ ճանապարհին, կարծում են, միջազգային հանրությունը կարողացավ համոզվել վերջին ամիսների ընթացքում»,-ասել է Հայաստանի նախագահը:

Ըստ նրա, Ադրբեջանը կարգավորման 3 սկզբունքներից ընդունում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքը՝ բացառելով ազգերի ինքնորոշման իրավունքն ու հակամարտությունների խաղաղ լուծման սկզբունքը: «Այ երբ որ իրականում ընդունվեն այդ սկզբունքները, այն ժամանակ էլ, խնդիրը կկարգավորվի»,-ասել է Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---