Բրազիլացի կալանավորների ազատազրկման տևողությունը կկրճատվի կարդացած գրքերի դիմաց

Բրազիլացի կալանավորների ազատազրկման տևողությունը կկրճատվի կարդացած գրքերի դիմաց

PanARMENIAN.Net - Բրազիլացի կալանավորների պատիժը կկրճատվի կարդացած գրքերի դիմաց: Ինչպես հայտնում է Լենտա.ռու-ն, համապատասխան օրենքը հրապարակվել է Diario Oficial da Uniao պաշտոնական պետական թերթում: Ծրագիրը ստացել է «Հատուցում ընթերցանության միջոցով» ոչ պաշտոնական անվանումը և կիրականացվի Բրազիլիայի չորս կալանավայրերում:

Յուրաքանչյուր գրքի դիմաց կալանավորի կալանքի ժամկետից չորս օր կպակասի, ընդ որում տարեկան հաշվի կառնվի մինչև 12 գիրք: Այդպիսով, կալանավորները կարող են ամեն տարի 48 օրով կրճատել պատիժը կրելու ժամկետը:

Ընդհանուր առմամբ, բրազիլական բանտերում մոտ 513 հազար մարդ է նստած, որոնց 70 տոկոսն, ըստ 2005թ. տվյալների, միջնակարգ կրթություն չի ստացել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---