Կառավարությանը հաջողվել է զերծ պահել երկիրը կործանարար արտաքին շոկերից, հայտնել է ՀՀԿ անդամը

Կառավարությանը հաջողվել է զերծ պահել երկիրը կործանարար արտաքին շոկերից, հայտնել է ՀՀԿ անդամը

PanARMENIAN.Net - Չնայած, որ Հայաստանի կառավարության նախորդ հնգամյա ծրագիրը չհաջողվեց իրականացնել, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը գտնում է, որ իշխանության գործադիր մարմնին հաջողվել է փրկել երկիրն այն ծանր արտաքին ցնցումներից, որոնք կարող էին կործանարար լինել: «Ճգնաժամի ընթացքում Հայաստանի կառավարությունը չկրճատեց սոցծրագրերի ծախսերը, բանկային համակարգը կայունություն ցուցաբերեց, սակայն այդ շրջանում ժողովուրդը չէր կարող ավելի լավ ապրել»,- ասել է նա հունիսի 27-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ընդ որում ՀՀԿ անդամն ընդգծել է, որ կառավարության աշխատանքը հարկավոր է գնահատել ըստ այն բանի, թե որքանով է նրան հաջողվել «պահպանել այն, ինչ կա»:

Միևնույն ժամանակ Խոսրով Հարությունյանն առանձնացրել է այն դասերը, որոնք քաղել է Հայաստանի կառավարությունը ճգնաժամից. տնտեսության թույլ դիվերսիֆիկացիա, երբ 2009թ. երկնիշ անկումը պայմանավորված էր միայն շինարարությամբ, արտահանման ներուժի ավելացում, ինչպես նաև ներդրողների համար երաշխավորի որակապես նոր դերում սկսեցին հանդես գալ շուկայի մասնակիցները` հայտարարելով պետություն – մասնավոր հատված համագործակցության ձևաչափը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---