Պետրոս Մակեյանը բացասաբար է վերաբերվում ՀԱԿ համագործակցությանը ԲՀԿ-ի հետ

Պետրոս Մակեյանը բացասաբար է վերաբերվում ՀԱԿ համագործակցությանը ԲՀԿ-ի հետ

PanARMENIAN.Net - ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը համաձայն չէ ՀԱԿ ղեկավարության հետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցության հարցում: «Մեր կուսակցության և անձամբ իմ դիրքորոշումը ԲՀԿ հետ համագործակցության հարցում մնում է հստակ ու խիստ բացասական, ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Մակեյանը հավելել է, որ ԲՀԿ հետ համագործակցության մասին հարցը պետք է ուղղել Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ ինքն այդ կարծիքը արդեն բազմիցս է հայտնել:

Նա նշել է, որ իրենք չեն խանգարել և չեն խանգարում այն գործընթացներին, որ առկա են քաղաքական դաշտում: Մակեյանը նաև նշել է, որ իրենից բացի ՀԱԿ-ում էլի մարդիկ կան, որ դեմ են ԲՀԿ հետ համագործակցությանը:

Ինչ վերաբերում է առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի թեկնածությանը ՀԱԿ-ի կողմից սատարելու հավանականությանը, ապա Մակեյանը հայտարարել է. «Եթե Կոնգրեսը սատարի Օսկանյանի թեկնածությանը, դա արդեն Կոնգրեսը չի լինի»:

Նա հավելել է նաև, որ մինչ այդ Օսկանյանը պետք է պատասխանի ՀՀ ԱԱԾ հարցերին «Սիվիլիթասի» գործունեության հետաքննության առնչությամբ:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---