«Արմենտել»–ում կրկին խնդիրներ են. Beeline–ի բաժանորդներին այլ օպերատորներից հնարավոր չէ զանգել

«Արմենտել»–ում կրկին խնդիրներ են. Beeline–ի բաժանորդներին այլ օպերատորներից հնարավոր չէ զանգել

PanARMENIAN.Net - «Արմենտել» ընկերության բջջային կապի ծառայությունում կրկին խնդիրներ կան։ Հայաստանի այլ օպերատորներից հնարավոր չէ զանգեր իրականացնել դեպի «Արմենտելի» բջջային բաժանորդներին։

Beeline ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը PanARMENIAN.Net ի թղթակիցը հետ զրույցում ասաց, որ իրենք ներկայումս ստանում են բողոքներ բաժանորդների կողմից, սակայն իրենց մոտ դեռ ոչ մի խնդիր չի հայտնաբերվել։

Բեղլոյանը նշեց նաև, որ տեխնիկական մասնագետները ներկայումս զբաղված են այդ հարցով և փորձում են պարզել, թե ինչ է կատարվում։

«Անհրաժեշտության դեպքում ավելի ուշ հայտարարությամբ հանդես կգանք»,–ասաց նա:

Ավելի վաղ` մայիսի 18–ին, Beeline բջջային ցանցի բաժանորդների մի մասի մոտ խնդիրներ էին առաջացել ելքային զանգերի հետ, որը կապված է եղել ընկերության ցանցի կառավարումը կարգավորող սարքերից մեկի խափանման հետ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---