ՋՈՆ ՔԵՐԻՆ ԺԽՏՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Ես Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին հայտարարությամբ հանդես չեմ եկել ոչ նոյեմբերի 2-ին կայանալիք ընտրություններից առաջ, ոչ էլ, ընդհանրապես, վերջին 10 տարվա ընթացքում: Թուրքական «Զաման» թերթին այդ մասին հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու, սենատոր Ջոն Քերին: Աղբյուրի համաձայն, նա հայտարարել է, թե 1990 թվականին աջակցել է սենատոր Ռոբերտ Դոուլի այդ հարցին առնչվող նախաձեռնությանը, սակայն ընդսմին նշել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի ամենահին դաշնակիցներից մեկն է եւ այդպիսին կմնա նաեւ հետագայում: Միեւնույն ժամանակ թուրքական թերթը գրում է, որ օգոստոսի 28-ին Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից ի պաշտպանություն Ջ.Քերիի նախընտրական քարոզարշավի կազմակերպված երաժշտական փառատոնի ժամանակ դեմոկրատական կուսակցության անդամ Բարնի Ֆրանկը հրապարակել էր «ենթադրաբար» Ջ.Քերիի նամակը, որում ասվում էր, թե Ջ.Քերին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում կընդունի 2005 թվականի ապրիլի 24-ին` ողբերգության 90-րդ տարեդարձի օրը: Նշենք, որ Էյ-բի-սի հեռուստաընկերության կողմից անցկացված բլից հարցման արդյունքների համաձայն, երեկ երեկոյան կայացած հեռուստադեբատների երկրորդ փուլում Ջոն Քերին կրկին կարողացել է առավելության հասնել գործող նախագահ Ջորջ Բուշի նկատմամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---