Զուրաբյան. Ընտրակեղծիքների պատճառով Հայաստանը 2 մլրդ դոլարի օգնություն չստացավ ԵՄ-ից29 հունիսի 2012 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ի Աժ ընտրություններում իշխանությունների ընտրակեղծիքների պատճառով Եվրամիությունը չկազմակերպեց Հայաստանի համար դոնորների խոստացված խորհրդաժողովը, որի ընթացքում նախատեսվում էր մոտ 2 մլրդ դոլար հավաքել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը: Ըստ Զուրաբյանի, ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցը որակել է ընտրությունները որպես Հայաստանի ստանձնած պարտավորություններին հակասող, չհամապատասխանող: Նա նաև նշել է, որ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը Հայաստանում կայացած ընտրությունները կապել է ղարաբաղյան խնդրի հետ: «Իշխանությունները գերադասեցին կեղծել ընտրությունները Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի զարգացման ծրագրի հաշվին և դրա համար պետք է պատասխան տան ժողովրդի առջև»,-ասել է նա: Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե դոնորների խորհրդաժողովի հետաձգումը կապված է եվրոյի գոտու ճգնաժամի հետ, Զուրաբյանն այն անհիմն համարեց: Ըստ նրա, այդ դեպքում համապատասխան եվրոպական կառույցները հրապարակայնորեն կհայտարարեին միջազգային օգնության ծավալների կրճատման մասին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |