Հորդանանի ու Հայաստանի միջև կնքվել է մշակութային համագործակցության մասին համաձայնագիր

Հորդանանի ու Հայաստանի միջև կնքվել է մշակութային համագործակցության մասին համաձայնագիր

PanARMENIAN.Net - Հորդանանն ու Հայաստանը հունիսի 28-ին կնքել են մշակութային համագործակցության երկկողմ համաձայնագիր: Ինչպես հաղորդում է հորդանանյան «Պետրան», համաձայնագիրը կնքվել է Հորդանանում, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և Հորդանանի մշակույթի նախարար Սալահ Ջարարի միջև: Ըստ համաձայնագրի, երկու երկրներում տեղի են ունենալու ցուցահանդեսներ և ներկայացումներ, լինելու են դերասանների, գրողների, բանաստեղծների և երաժիշտների միջև փոխանակման ծրագրեր:

Կողմերը պայմանավորվել են նաև կազմակերպել համատեղ գիտաժողովներ և սեմինարներ մշակույթի ոլորտում:

Հիշեցնենք, որ հունիսի 24-30-ը Հորդանանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր, որոնց ընթացքում իրականացվում են մի շարք միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, գալա համերգ, դասախոսություն:

Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---